Փաշինյանը զայրացած է ՔՊ-ականների մի մասի պասիվությունից
Եկող շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը, խորհրդարանական խմբակցություններն ակտիվորեն պատրաստվում են նստաշրջանին՝ հաշվի առնելով, որ թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մեծ հավաք է արել, որին մասնակցել է նաև երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկել են նստաշրջանի ժամանակ անելիքները, իշխանության դեմ պայքարի մեթոդները։ Մի հավաք էլ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է անցկացրել, որի մասին հաղորդագրություն չեն տարածել։
Շաբաթավերջին էլ Նիկոլ Փաշինյանն է հավաքելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, հանձնարարություններ է տալու։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին սկսել է նյարդայնացնել խմբակցության մեծ մասի պասիվությունը, լավագույն դեպքում միայն նրա ֆեյսբուքյան գրառումներն են տարածում, աշխատում են բանավեճերի մեջ չմտնել, ընդդիմության հետ հարաբերությունները չփչացնել։ Խմբակցության ղեկավարությունը մանրամասն զեկույց է պատրաստել, թե ով ինչպես է աշխատել նախորդ նստաշրջանում և ամռան ամիսներին, ինչ է արել, ինչպես է կողքից հետևել քաղաքական զարգացումներին։
ՔՊ խմբակցության նիստին Փաշինյանը մտադիր է մեկ առ մեկ անդրադառնալ պասիվներին, կոշտ զգուշացումներ անել, ասել, որ կարող են կորցնել իրենց մանդատը՝ նույն կերպ շարունակելու դեպքում։ Փաշինյանը նաև հանձնարարություններ է տալու, թե ինչպես պահեն ընդդիմության հետ հարաբերություններում, կոշտացնեն հռետորաբանությունը, հարկ եղած դեպքում էլ ազատություն տան ձեռքերին ու ոտքերին։
Աննա Բեգլարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել