Հռոմում կայծակը հարվածել է Կոստանդիանոսի հաղթակամարին և վնասել այն
Հռոմում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Կոստանդիանոսի հաղթակամարին՝ մ.թ. 4-րդ դարում կանգնեցված հնագույն հուշարձանին, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկի՝ Կոլիզեումի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կոլիզեումի հնագիտական զբոսայգու վարչակազմը Reuters-ին հաստատել է, որ միջադեպի հետևանքով կամարի մի փոքր հատված վնասվել է։

«Կայծակը հարվածեց կամարին հենց այստեղ, այնուհետև դիպավ անկյունին, և մենք տեսանք՝ ինչպես այս կտորը պոկվեց ընկավ», – Reuters-ին ասել է ականատեսներից մեկը՝ մատնացույց անելով քարի մեծ բեկորը, որն ընկել է կառույցի մոտ:
Կոլիզեումի հնագիտական զբոսայգու ղեկավարությունը վստահեցնում է, որ «բոլոր բեկորները հայտնաբերվել են և ապահով են»։
«Մենք արդեն սկսել ենք վնասի գնահատումը և վաղն առավոտյան կշարունակենք վերլուծությունները», – հայտնել են զբոսայգուց։
Ինչպես նշում է Reuters-ը, կայծակը հարվածել է կամարի հարավային կողմին, որտեղ երկու օր առաջ սկսվել էին նախապես ծրագրված վերականգնման աշխատանքներ։ Այժմ փորձագետները նաև պետք է վերականգնեն կայծակի հետևանքով վնասված հատվածը։
Հաղթակամարը կառուցվել է մ.թ. 315 թվականին քրիստոնեությունն ընդունած Հռոմի կայսր Կոստանդիանոսի կողմից՝ ի հիշատակ Մաքսենցիուսի նկատմամբ տարած հաղթանակի։ Այն ունի 25 մ բարձրություն։
Հռոմում ամպրոպը տապալել է նաև ծառեր, մի քանի փողոցներ հեղեղվել են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել