Երևանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց ՀՀ ղեկավարության՝ փոխգործակցությունից հեռանալը հակասում է հայ ժողովրդի շահերին. Զախարովա
«Երևանը դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է, բայց ներկայումս Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետևում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին։ Սա հակասում է հայ ժողովրդի շահերին»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր փոխգործակցությունը լիարժեք կվերականգնվի։ Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին ասել, որ սառեցնում են փոխգործակցությունը այս կազմակերպության ներսում։ Հասկանո՞ւմ եք, ամեն բառի, ամեն արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև նաև պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար: Ինձ թվում է՝ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի բերի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով», - ասել է Զախարովան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել