ՔՊ-ն դեմ է ԵՄ անդամակցության հանրաքվեին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ է Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի գաղափարին այս փուլում։ Այդ փաստը, սակայն, չի խանգարել արևմտամետ քաղաքական ուժերին դիմել ԿԸՀ՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Եթե հանձնաժողովը տասնօրյա ժամկետում գրանցի նախաձեռնող խմբին, ապա նրանք, ըստ Սահմանադրության, կունենան 60 օր՝ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար:
Խորհրդարանի մերժման դեպքում «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ստիպված պետք է լինի ևս 250 հազար ստորագրություն հավաքելու՝ հարցը խորհրդարանը շրջանցելով հանրաքվեի դնելու համար։ Մեծ հավանականությամբ, ՔՊ-ն, անգամ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում, դեմ է քվեարկելու հանրաքվեին։
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է՝ Եվրամիության անդամակցության հարցն օրենքով չի կարգավորվում, այլ կառավարության հայտով: Ըստ Եղոյանի, Հայաստանի կառավարությունն առաջիկա առնվազն կես տարում Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի: Այնպես չէ, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում դիմել Եվրամիության անդամակցության համար, պարզապես հասկանում է, որ իր գրպանի արևմտամետները կարող են ինչ-որ պահի դուրս գալ վերահսկողությունից, իսկ ԵՄ անդամակցության թեման շահագործելով, ավելի մեծ քաղաքական դիվիդենտներ կշահեն։ Ուստի, Փաշինյանը որոշել է ԵՄ անդամակցության հարցով ինքը դիվիդենտներ շահի։ Ըստ ամենայնի, իշխանությունն ամեն ինչ անելու է՝ ստորագրահավաքը ձախողելու համար:
Անի Թևանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել