Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի
Բրիտանական կառավարությունը պատվիրել է և մինչև տարեվերջ կսկսի Ուկրաինային մատակարարել 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների խմբաքանակ՝ 162 միլիոն ֆունտ ստերլինգ (213 միլիոն դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, պաշտպանության նախարար Ջոն Հելին պաշտոնապես կհայտարարի հրթիռների մասին ուրբաթ օրը՝ հաջորդ Ramstein հանդիպման ժամանակ։
Հրթիռները կարտադրվեն Բելֆաստում՝ ֆրանսիական Thales ռազմարդյունաբերական կորպորացիայի գործարանում։
Նախարարությունը նշում է, որ Բրիտանիան արդեն հարյուրավոր թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ է փոխանցել Ուկրաինային։ 13 կգ քաշով և մոտ վեց կիլոմետր հեռահարությամբ՝ այս հրթիռները կարող են արձակվել տարբեր կրիչներից և օգտագործվել օդում, ցամաքում և ծովում անօդաչու թռչող սարքերի և այլ թիրախների դեմ։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մինչև այս տարվա վերջ կսկսվեն 300 մլն ֆունտ արժողությամբ բրիտանական կառավարության պատվիրած արկերի մատակարարումներն Ուկրաինա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել