Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի այսպիսի սրախոսություն կա. «Կարծում էինք, որ հասել ենք հատակին, մեկ էլ տակից մեկը թխկթխկացրեց...»: Միանգամայն կիրառելի է արդի, կներեք արտահայտության համար՝ քաղաքական գործընթացները և անցուդարձը բնութագրելու համար:
Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում կտրուկ անկում ապրեց քաղաքական հարաբերությունների, քաղաքական բանավեճի, առհասարակ՝ քաղաքականության մակարդակը: Անկումը շոշափելի ու նկատելի է, մանավանդ, եթե նկատի առնենք, որ մինչև այդ էլ առանձնապես շատ բարձր աստիճանի վրա չէր: Բայց հիմա արդեն այն աստիճանի, որ շրիշակը հայտնվել է առաստաղի դիրքում:
«Բեսադկայի» բամբասանքը, պատատակի քչփչոցը, ցածրամակարդակ ու մտացածին «լուրերի» շրջանառությունը դարձել են քաղաքական գործունեության հայտի երաշխիք, քաղաքականությամբ զբաղվելու պարտադիր դրսևորում:
Դե, Փաշինյանը «օդից կախված» լուրերի, զանազան հորինումների ու «հուշերի» ոչ միայն սիրահար է, այլև, կարելի է ասել՝ ուստա: Ու, ցավոք, դա դարձել է ուղենիշ: Եվ նման գործելակերպը բնութագրական է դարձել հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերն սպասարկողների համար: Ծածուկ, թե անթաքույց...
Քաղաքական կոչվող դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք, չկա նաև քաղաքականություն:
Այ, վերջերս էլ, մի երիտասարդ, որ մեր համեստ կարծիքով՝ իր գործունեության ու քաղաքական կարիերայի վրա խաչ քաշեց, ընկղմվել էր նմանօրինակ բամբասանքների ճահճուտը: Պատահական չէ, որ նրան արտահայտվելու հարթակ էր տրամադրվել փաշինյանական թիվ մեկ քարոզչամիջոցի կողմից:
Ցավալի է, մեծ հաշվով:Այդպես քաղաքականություն չեն մտնում՝ ցանկացած պարագայում: Այդպես նույնիսկ քաղաքականության մեջ չեն մնում: Այդպես դուրս են գալիս: Այդպես մաքսիմում օգտագործվում են ու... միանգամից «վառվում»:
Եթե մեկնումեկը կարծում է, որ դա ինչ-որ մակարդակ է, ապա հիասթափեցնենք. եթե նույնիսկ մակարդակ էլ է, ապա կործանիչ «մակարդակ» է:
Ինքը ասաց, ես ասացի, ինքը պատասխանեց մակարդակի բամբասանքն ու «խաբարբզիկությունը» քաղաքական կատեգորիա չէ ու չի կարող լինել: Չնայած, Հայաստանում այն հասցվել է նման աստիճանի:
Քաղաքականությունը միտք է, գաղափար, նպատակ, ծրագիր: Իսկ բամբասանքը... դե, բամբասանք է, էլի, ոչ ավելին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...