Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսը։ «Մենք արդեն հասել ենք սահմանազատման: Սահմանազատվել է 13 կմ-ոց սահմանը: Հայաստանի հետ մեր սահմանը 1000 կմ է, բայց սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ բանակցությունների հետ կապված նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:
Օրերս էլ իր մեծ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։ Փաշինյանը նշել էր, թե Երևանը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։ «Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև ըստ էության այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները և այսպես, թե այնպես մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ էս պահին ինչ համաձայնեցված է, դա ստորագրել ու վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել», - ընդգծել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։
Ալիևն առաջարկին չի պատասխանել, ինչը վկայում է, որ Ադրբեջանն առանձնապես մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ դեռ զիջումներ ունի կորզելու Հայաստանից։
Ի դեպ, ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հնչում են ամերիկյան հատուկ ծառայությունների պատվիրակության այցի ֆոնին։ Երեկ Բաքու է ժամանել ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը: Ինչպես գրել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին, Փրայորի այցի նպատակն էր «Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցությունները երկու երկրների միջև անվտանգային հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ»: Այլ մանրամասներ չեն փոխանցվում: Հայտնի չէ նաև, արդյոք Փրայորը Երևան կայցելի՞, թե՞ ոչ։
Սոնա Մարկոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել