Իրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը
Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Թեհրանը հանդես է գալիս նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի խթանման օգտին։
«Կովկասում խաղաղությունը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Պուտինի Բաքու այցից հետո Կովկասի, տարանցիկ միջանցքների և առաջարկվող միջանցքների մասին հրապարակված լուրերի և վերլուծությունների հիմքում ընկած են Լավրովի նույն հարցազրույցը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունները։ Այս հարցը և այս մեկնաբանությունները տարբեր տեսակետների և գաղափարների տեղիք են տվել, որոնք երբեմն հակասում են Իրանի և մեր որոշ հարևանների միջև զարգացող հարաբերություններին, և պետք է ընդգծել, որ դուք պետք է հղում կատարեք այս մեկնաբանությունների ստույգ տեքստին և ուշադրություն դարձնեք այս հարցի վերլուծությանն ու մեկնաբանությանը։ Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների խցանումների վերացմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ծրագրի առաջխաղացմանը։ Կովկասում խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից։ Տարածաշրջանից դուրս որոշ տերություններ և վարչակարգեր, որոնց շահերը չեն տուժում Կովկասի անկայունությունից ու ճգնաժամից, ցանկանում են տարածաշրջանի երկրների հաշվին Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի, և նրանց առաջնահերթությունը ոչ թե խաղաղությունն է, այլ նրանք ձգտում են ապակայունացնել տարածաշրջանը»,- ասել է Քանաանին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել