Ոչխարների միֆը փաստերով
Past.am-ը գրում է.
Գյուղացիների հետ ամեն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է գյուղացուն համոզել , որ աղքատությունը գյուղացու գլխում է ,կամ անգլերեն չիմանալու մեջ։ Որպես փաստարկ էլ բերում է, թե ոչխար պահեք, շահութաբեր է։ -How much? Իբր, որ անգլերեն հարցրեցինք ոչխարի գինը կբարձրանա։
Իսկ ինչ է ստացվում իրականում։ Տարին ունի 12 ամիս ( էվրիկա)։ Բարձր լեռնային շրջաններում ուղիղ 6 ամիս ոչխարը մնում է փարախում։ Ուստի ամռանը պետք է խոտի հարց լուծել, ոչխարի քմահաճույքները ձմռանը հոգալու համար։ Յուրաքանչյուր գյուղացի ունի 1հա վարելահող և 0,75 (լավ դե ճոխացնենք, թող դա էլ լինի 1հա) արոտավայր։ Եթե ընդունենք, որ վարելահողը գյուղացին ցորեն չի ցանի, կամ կարտոֆիլ, այլ անասնակեր, և հետո կհիշենք, որ 1հա-ից հնարավոր է ստանալ առավելագույնը 2տոննա խոտ, իսկ ոչ մշակված հողից 1,5 տոննա, ստացվում է մեկ գյուղացին տարվա վեց ամիսների համար ունի ընդամենը 3,5 տոննա խոտ։ Մեկ ոչխարը օրեկան ուտում է 2-3կգ խոտ։ 6 ամսվա ընթացքում մեկ ոչխարը ուտում է մոտավոր 400-500կգ խոտ։ Իսկ տարվա համար կուտակած խոտը ստացվում է 3,5տոննա÷400կգ= 9 ոչխար ։ Անցնենք շահույթին. 9ոչխար =9 գառ։ Մեկ գառի արժեքը 40 000 դրամ։ Ստացվում է գյուղացին մեկ տարվա համար ունի ընդամենը 360 000 դրամ շահույթ։ Ամիսների բաժանելն ու խոտքաղի ծախսերն էլ որ հանում է, գյուղացուն մնում է միայն անգլերեն սովորելն ու Մեքսիկայով ԱՄՆ գնալը։
Իսկ թե ինչո՞ւ գյուղերում ներդրումներ չեն լինում և միայն սպառնալիքներ են հնչում, թե գյուղացու գլխում է աղքատությունը , պարզ է ... Չէ ,որ կարևորը ասֆալտն է , իսկ ասֆալտ ասելիս ,շատերի ծնկները ծալվում են գրպանի բովանդակության կտրուկ աճից ։
Ոչխարների միֆը տրաքեց օդում, հաջորդը տանձն ու թուզն են ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել