Հայաստանը միացել է Միջազգային արևային դաշինքին
Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել «Միջազգային արևային դաշինքի հիմնադրամի մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Ըստ մասնագետների, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման գործում կարևոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի անդամակցությունը Միջազգային արևային դաշինքին: Հայաստանը կարող է դառնալ 98-րդ երկիրը, որը վավերացրել է շրջանակային համաձայնագիրը։
Միջազգային արևային դաշինքը ստեղծվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ համատեղ աշխատելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի և արևային էներգիայի ռեսուրսների լայն օգտագործման համար: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015 թվականին։ Դաշինքի ղեկավար մարմինը վեհաժողովն է, որը գումարվում է տարեկան մեկ անգամ՝ անդամ պետությունների համապատասխան ոլորտների նախարարների մակարդակով։
Դաշինքի խնդիրն է մշակել արևային էներգիայի կանոններ, կանոնակարգեր և ստանդարտներ' ապահովելու համար, որ այն արագ և զանգվածային օգտագործվի այն երկրներում, որտեղ առկա են արևային հարուստ ռեսուրսներ, բայց որտեղ ռիսկերը դեռ բարձր են համարվում:
Դաշինքի նպատակն է նպաստել ավելի քան 1000 ԳՎտ լրացուցիչ հզորության տեղադրմանը մինչև 2030 թվականը՝ նույն ժամանակահատվածում նախատեսված 1000 միլիարդ դոլար ենթադրյալ ֆինանսավորմամբ:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան