Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները
Նիկոլ Փաշինյանը վերստին պնդել է իր առաջարկը՝ խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերն ապագային թողնելու պատրաստակամությունը։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում Փաշինյանն ասել է, թե 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ:
«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներն, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ», - նշել է Փաշինյանը:
Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այդ առաջարկը չի կարող իրենց համար ընդունելի լինել։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել բոլոր դրույթները համաձայնեցնելուց հետո։
Փաստացի, Բաքուն բացեիբաց ասում է, թե ցանկություն չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու, որքան էլ ՀՀ իշխանությունները ստորաքարշության նոր հորիզոններ նվաճեն։ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ թե ինչո՞վ է զբաղված ՀՀ իշխանությունը, պարզ է յուրաքանչյուրին։
Լիլիթ Սիմոնյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել