Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գրանցել է քաղաքացիական նախաձեռնությունը, բավարարել 51 քաղաքացիների դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին։ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» վաղուց էր պնդում ստորագրահավաք նախաձեռնելու մտադրության մասին, և այժմ 60 օր ունի՝ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը, որպեսզի հավաքի անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները և օրինագիծը բերի Ազգային ժողով։
Եթե իշխող մեծամասնությունը մերժի նախագիծը, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության: Մեծ հավանականությամբ, նախաձեռնությանը չի հաջողվելու հավաքել անգամ 50 հազար ստորագրությունը, թեև մեր աղբյուրների պնդմամբ, արևմտյան հասարակական կազմակերպությունները, դեսպանատներն ու մեդիան որոշել են հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերել դրան։
Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ գործող իշխանություններն առանձնապես հակված չեն աջակցել, նույնիսկ փորձելու են ձախողել, իսկ հետո իրենք կներկայացնեն նախագիծը, այդկերպ հաստիքային արևմտամետներին զրկելով ԵՄ անդամակցության հարցը շահագործելով դիվիդենտներ հավաքելու հնարավորությունից։
Անուշ Առաքելյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել