Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Արևմուտքի հետ տարաձայնությունները հարթելու համար կառուցողական բանակցություններ վարելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե ճնշումների և սպառնալիքների վրա։
Ինչպես նշում է tasnimnews.com-ը, Արաղչին դատապարտել է Արևմուտքի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են այն պատրվակով, որ Թեհրանը զենք է մատակարարել Ռուսաստանին։
Արևմտյան կառավարություններին հիշեցնելով պատժամիջոցների անիմաստությունը՝ արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք չեն կարող Իրանին պարտադրել իրենց կամքը՝ դիմելով պատժամիջոցների։
Իրանը միշտ կողմ է եղել երկխոսությանը և երբեք չի խուսափել կառուցողական բանակցություններից՝ տարաձայնությունները լուծելու համար, ասել է Արաղչին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է բանակցությունների՝ փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների հիման վրա։
Նա քննադատել է պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես առճակատման և ճնշում գործադրելու ձախողված գործիք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել