«Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար
Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքը երեկ մեկնարկել է հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքի կազմակերպիչներն առաջին իսկ օրը գովազդային լայն արշավ էին նախաձեռնել, նկարվում ու հարցազրույցներ էին տալիս՝ համոզելով ՀՀ քաղաքացիներին գնալ թաղապետարաններ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ և ստորագրել իրենց անհեթեթ առաջարկի տակ։ Նախագիծն ԱԺ-ում քվեարկության կդրվի, եթե առաջիկա 60 օրերին 50 հազար քաղաքացի միանա ստորագրահավաքին:
Գործող իշխանությունները բոլորովին մտադիր չեն աջակցել նախաձեռնությանը, ավելին, այն վտանգավոր են համարում իրենց համար։ Մի կողմից, կարծում են, թե հակառուսական տրամադրությունների աճի ֆոնին նման նախաձեռնությունը քաղաքական դիվիդենտներ կարող է բերել միայն հաստիքային ընդդիմադիրներին։ Մյուս կողմից էլ, գործող իշխանությունը համարում է, որ այդ ստորագրահավքը վատթարացնելու է առանց այն էլ վատ հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին, ասես, դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու, Մոսկվայի առջև մեղայականով ներկայանալու ակնհայտ քայլեր է կատարում։
Արդյունքում, իշխանությունն արևմտամետների նախաձեռնությունից դուրս է բերելու իրեն հավատարիմ անձանց, ձախողելով 50 հազար ստորագրության հավաքումը։ Իհարկե, հավաքելու դեպքում ԱԺ-ում կարող են խափանել քվեարկությունը, բայց դա էլ վտանգ են համարում, կարծում, թե իրենց ընտրազանգվածը ճիշտ չի հասկանա իրենց։ Ուստի, հարկավոր է ամեն գնով խափանել ստորագրահավաքը։ Մեկ-երկու շաբաթ բուռն ակտիվություն ցուցադրելուց հետո այն պարզապես մոռացության կմատնվի։
Մարիա Ավետիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել