Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Քաղաքականություն

Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…
Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլյացված կառավարությունն այսօր մեկնարկել է՝ իբրև թե համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված «Հայաստան-Սփյուռք» 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե  առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է «Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը»: 

Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որ կարող է բացատրել, թե ո՞րն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018թ.-ից սկսած Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը՝ հայաթափել ու նվիրել են հակառակորդին: Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասեց: Եվ այս պայմաններում, երկրի կառավարության ղեկավարը խոսում է նյուվասյուկի հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):

Կապիտուլյացիայի, հողատվության ու համազգային աղետների գլխավոր հեղինակ Նիկոլ Փաշինյանի սեփական ընկալումների ասուլիսի վերածված գաղաթաժողովում, վերջինս ասում է, որ «ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»: Նիկոլն իհարկե համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին չի հիշեցնում, թե ինչպես էր ինքը քննադատում և պայքարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամության գործընթացի դեմ: Չի ասում նաև, որ ժամանակին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը մի քանի անգամ մեծացրել է իր ապրանքաշրջանառությունն ու ազգային եկամուտները: Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի: 
Փաշինյանը նաև սրտնեղել է, թե Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, և կետերը համաձայնեցնելուց հետո, ամիսներ առաջ նոր հոդված (պահանջ) է առաջ քաշել: Զավեշտն այն է, որ Նիկոլն այդ ասուլիս-գագաթաժողովին, անկախ իր կամքից, մի այսպիսի հարցադրում է արել «Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել»: Ասեմ ինչ դասեր, հընգեր Նիկոլ. օրինակ՝ Ադրբեջանի գործողոթյուններից սրտնեղելու փոխարեն, վերցրու և կարդա 2010թ. կազանյան փաստաթղթի նախապատրաստման և չստորագրման պատմությունը: Երբ ամեն բան պատրաստ էր ստորագրման և աշխարհը գովաբանելով Սերժ Սարգսյանի համարձակ քայլերը, լավատեսորեն խոսում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորվածության մասին՝ վերջին պահին Ալիևը բերում է նոր առաջարկներ և ձախողում է կազանյան գործընթացը: Դու մի նեղվիր, որովհետև ինքդ ես մեղավոր: Քո անվերջ հանձնելուց հետո, հիմա նույն Ալիևն ավելի մեծ խաղաթղթեր ու ախորժակ ունի, ու քանի դու ես իշխանության, ինչքան էլ համաձայնվես, ինչ էլ տաս մեր երկրից՝ միևնույն է նա միշտ մի նոր պահանջ է առաջ քաշելու: Ահա, թե ինչից և ինչ դասեր պետք է քաղես: 

Մի զավեշտ էլ; լսելով Նիկոլ Փաշինյանին, կարծես թե թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է նաև փակել հայակական ատոմային էլեկտրակայանը: Իհարկե դա ուղիղ տեսքով չի ասում, սակայն զավեշտն այն է, որ ըստ Նիկոլի «աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ»: Եթե չկան գործող մոդուլային կայաններ, ապա ինչի՞ հիման վրա է Հայաստանը կայացրել ռազմավարական որոշում:

Ինչ վերաբեում է ԵՄ անդամակցության, հնամաշ պագրիշկեքի, սուպերմարկնետների դատարկ դարակաշարերի, վիզաների ազատականացման, տարածաշրջանում ագրեսիվ մթնոլորտի նվազեցման, ադրբեջանական գազի, և հայրենասիրության մասին Փաշինյանի անձնական դատողություններին, վստահ կարելի է ասել, որ «Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է»: Հենց իր ընկալումների ձեռքն է կրակն ընկել այսօրվա Հայաստանն ու Արցախը»: