«Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին
«Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, թե որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Սողոմոնյանը նշել է, թե պատրաստ է վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը։
Շուրջ երկու տարի է ձգվում «Փյունիկի» և Ֆուտբոլի ֆեդերացիայի հակամարտությունը, այդ ընթացքում ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը, օգտագործելով իշխանական բոլոր լծակները, իսկական հալածանքներ է իրականացնում ամենատիտղոսակիր թիմի դեմ։ Այդ հալածանքներն էլ հաճախ անցնում են ողջամտության և բարոյականության բոլոր սահմանները։ Մի քանի այլ ակումբների ղեկավարներ էլ ժամանակին դժգոհություն էին հայտնել Արմեն Մելիքբեկյանի գործողություններից, նրանց էլ դուրս մղեցին հայկական ֆուբոլից։
Մելիքբեկյանը ՀՖՖ-ում հայտնվել էր 2018 թ. իշխանափոխությունից հետո, նախ փոխնախագահի, ապա՝ ՀՖՖ նախագահի կարգավիճակով։ Օգտագործելով պաշտոնյաների հետ ունեցած մտերմությունը՝ ամեն բան անում է ՀՖՖ-ն ոչ թե զարգացնելու, այլ մինչև վերջ քամելու համար։ Մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ ՀՖՖ տենդերները, որոնք բավական լուրջ գումարներ են կազմում, բաժին են հասնում տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների։ ՀՖՖ-ում ֆինանսական հետաքրքրություններ ունեցող ՔՊ-ականների թվում են Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, այլք։ Վերջիններս էլ, իշխանության վերին օղակների թողտվությամբ, կոռուպցիայի իսկական հանդես են կազմակերպել: Բնական է, որ յուրաքանչյուր ոք, ով կխանգարի ՀՖՖ նախագահին ու նրա մտերիմներին, կհայտնվի հալածանքների թիրախում։
Սաթինե Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել