Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամբողջ բելառուս ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության բելառուսական ծառայությունը։
«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով», - ասված է ուղերձում։
Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը։
Նա վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։
Ըստ Լուկաշենկոյի՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։
Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջող աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել