ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»:
Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:
Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...