Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Քաղաքականություն

Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ Կարապետյան

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ «Hayqnews»-ին տված հարցազրույցում ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե գերիների մասին բազմիցս է խոսել։ «Մեր երկրի ղեկավարը չի հասկանում, որ պատասխանատու է ՀՀ ցանկացած քաղաքացու համար, հատկապես, երբ վերջինս գերության մեջ է։ Ես միայն իր վրա չեմ զարմանում։ Շատերն այսօրվա գերիների հետ սեղան են նստել, հաց են կիսել, կենաց են խմել։ Դա վերաբերում է թե գործող, թե՛ նախկին ղեկավարներին, և այսօր բերանները ջուր առած, նստած են։ Արցախից եկել, մարդ են դարձել, մոռացել են, որ արցախցի են։ Մի բան խոսեք»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։

Գեներալ-մայորը նկատում է, թե հայ ժողովուրդը դեռևս չի կարողացել գնահատել կատարված ողբերգությունը։ Միգուցե, կանցնեն տարիներ, նոր կհասկանան, թե ինչ է կորսվել։ Արշակ Կարապետյանը զարմանքով նշել է, թե այդ փաստը չի հասկանում նաև երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձը, որն անմիջականորեն պատասխանատու է իր ենթակաների արածի համար։

Գեներալ-մայորը նկատել է, որ Արցախի կորուստը բերեց նրան, որ մենք տարածաշրջանում ոչինչ չենք ներկայացնում։ Կար Արցախի հարց, և դրա շուրջ պտտվում էին բոլոր իրադարձություննները, և մենք ձայն ունեինք։ Իսկ այսօր չունենք։ Չենք կարողանում լուծել նաև մեր սահմանների հարցը։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ասում է, թե Արցախի հայաթափմամբ կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։ «Օրենքը կարող է դուր չգալ, կարող ես քննադատել, բայց պարտավոր ես շարժվել այդ օրենքով։ Լինել իշխանության ղեկին նշանակում է, որ պետք է գործես օրենքի սահմաններում»,- ասել է Կարապետյանը, հիշեցրել, որ Սահմանադրությամբ ամրագրված էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, նաև այսօր. «Ճիշտ է, այս պահին այնտեղ հայ չի ապրում, դուրս են եկել, բայց օրենքը դա է ասում։ Նա իրավունք չուներ հրաժարվել Արցախից։ Եվ դրա համար պետք է պատասխան տա»։ Ըստ Կարապետյանի, ՀՀ քաղաքացիները նաև չեն հասկացել, որ անկախ են։

Խոսելով Արցախի պաշտպանության բանակի մասին՝ Արշակ Կարապետյանը նշում է, թե Արցախում մեծ քանակությամբ զենք է եղել։ Որոշ ստորաբաժանումներ դիմադրել են Ադրբեջանին, բայց ընդհանուր բանակի կողմից դիմադրություն չի եղել։ Եվ դրա մեղավորն էլ ՀՀ գործող իշխանություններն են, քանի որ Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում էր, իսկ ՊԲ հրամանատարն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի գլխավոր շտաբի պետին։ «Հեքիաթները, թե Արցախի իշխանությունները չեն կազմակերպել, հրաման չեն տվել, սուտ է։ Դավաճաններին պետք է փնտրել Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ։ Համարյա 17 հազարանոց բանակը չի դիմադրում, ասում են՝ 2 հազար ռուսն ինչո՞ւ չեն կրակել»,- դառնացած նշում է Կարապետյանը։

Նա խոսել է նաև արցախահայության վերադարձի մասին, ընդգծել, թե մեծ են շանսերը, որ Արցախը լինի հայկական տարածք։ Իսկ դրա համար մի քանի պայման է անհրաժեշտ։ Առաջինը, որ փողոցով իշխանության եկածները հեռանան։ Երկրորդ պայմանն էլ, որպեսզի դա ցանկանա հայ ժողովուրդը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև Համահայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ «Մենք ոչ թե ՀԱՊԿ մտել ենք, մենք ՀԱՊԿ-ը ստեղծողներից ենք։ Եթե ՀԱՊԿ-ը իր խնդիրը չի կատարում, մեղավորը ստեղծողներն են։ Ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք, մտեք առաջարկություններով, փոփոխություներ կատարեք, պարտադրեք»,- ասել է Կարապետյանը։

Պաշտպանության նախկին նախարարը խոսել է սահմանազատման մասին, նկատել, որ ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ «Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ պատասխան են տալու»,- նշել է նա։

Գեներալը նկատել է, թե Հայաստանում շատ վատ մթնոլորտ է, բոլորը բոլորի վրա գրում են։ «Ցավոք, այսօր դավաճանությունը շարունակվում է։ Այժմ էլ Սյունիքի միջանցքի շուրջ։ Առաջին օրվանից ասում եմ, որ դա ամերիկացիներին է պետք, որ շրջանցեն Ռուսաստանը»,- նշել է Կարապետյանը։ Նա նշել է, որ տարածաշրջանում այսօր նոր դաշինք է ձևավորվում՝ Ռուսաստան-Իրան, և Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մտնի այդ դաշինքի մեջ, գտնում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։