Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին
Գործող իշխանություններն իսկական արշավ են սկսել Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերի դեմ՝ փորձելով հեռացնել նրանց իշխանությունից և յուրայիններին նշանակել։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վրա ապօրինի գույքի բռնագանձման գործերով են փորձում ազդել, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, անգամ ազատազրկել ու զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Այս օրերին էլ ստուգումներ են Կապանում, ըստ մամուլի, իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Թիրախի տակ է նաև Սիսիանի ՔՊ-ական քաղաքապետը, որին կասկածում են ընդդիմության հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Արմեն Հակոբջանյանին ցանկանում է հեռացնել նրա իսկ հովանավորը՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որ ինքը դառնա քաղաքապետ։
Միամտություն կլինի կարծելը, թե համայնքապետերի դեմ արշավի պատճառը միայն «սյունյաց ողջույններն» են։ Ի վերջո, ամենավերջին հայհոյանքները կուլ տված Փաշինյանը ապացուցել է, որ խնդիր չունի իրեն հայհոյողների հետ, եթե վերջիններս անցնում են իր թրի տակով ու ենթարկվում․ խնդիրը հենց Սյունիքն է։ Գործող վարչախումբը նոր դավադրություն է նյութում, և համայնքապետերը կարող են խանգարել նրան։
Էլեն Արամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել