Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերում է ողջ մարդկությանը․ Ավանեսյան
Նախարար Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի թեմայով:
Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին. «Հայաստանը հետևողականորեն մշակել և իրականացրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված ազգային ծրագրեր, որոնք առնչվում են համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, առողջապահական հաստատություններում վարակների կանխարգելմանն ու վերահսկմանը, հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրի ստեղծմանն ու մշտադիտարկմանը»:
Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը: «Այսպես կոչված «լուռ համաճարակի» կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ»,- նշել է նախարարը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել