Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Էրդողանը Նյու Յորքից վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին, հայտարարել, թե Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։
Նա հայտարարել է, թե Երևանը խնդրել է Անկարայի աջակցությունը՝ նպաստել խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքմանը։ «Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Տակավին օրեր առաջ նույն Էրդողանը «Թուրքական տանն» ընդունել էր Փաշինյանին, նրան նվիրել իր գրած գիրքը, զարմացել Փաշինյանի դեմքի հրճվանքից։ Թուրքիան, որ 44-օրյա պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասն իր գերիշխանության տակ վերցնելու համար, կարող է ցնծալ. Հայաստանի իշխանությունները դարձել են Անկարայի խամաճիկներն ու խնդրարկուները։ Նույն այդ Թուրքիան վերջին շրջանում բազմիցս է հայտարարել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իր նկրտումների մասին։
Եթե Փաշինյանին ու նրա վարչախմբին շուտափույթ չհեռացնեն իշխանությունից, ապա Հայաստանին հերթական արհավիրքն է սպասվում, իսկ կոլաբորացիոնիստական իշխանությունը միայն դրան է տանում երկիրը։
Ջեմմա Ոսկանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել