«Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն ու կալանավորեն իրենց». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ ժամանակ առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այսպիսի միտք էր արտահայտել. «Մեր երկրի մի շարք ղեկավարներ երանի են տալու Քադաֆիին»։ Այս հայտարարությունը բավականին շատ մեկնաբանությունների առիթ էր տվել, հատկապես քպական ու քպամերձ շրջանակները նշում էին, թե Կարապետյանը փաստացի սպառնում է Նիկոլ Փաշինյանին ու քպական իշխանավորներին: Արշակ Կարապետյանը նաև հավելել էր, թե «մենք անպայման ազատվելու ենք այդ վախկոտներից»:
Ըստ երևույթին, նկատի է առնվում իրենց ուժի՝ իշխանության գալու հնարավորությունը: «Փաստը» զանգահարեց գեներալին՝ ճշտելու՝ իշխանության գալու դեպքում ի՞նչ են անելու, և արդյո՞ք իր խոսքերը սպառնալիք էին: «Ոչ, ես նորից կարող եմ կրկնել այն, ինչ ասել եմ: Դա ոչ թե սպառնալիք է, այլ իրականության սթափ գնահատում: Մենք ոչինչ էլ չենք անելու, դրա կարիքն էլ չի լինելու:
Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն իրենք են խնդրելու, որ իրավապահները ձերբակալեն իրենց, կալանավորեն, իրավական գործընթաց սկսեն, որպեսզի չարժանանան Քադաֆիի ճակատագրին: Ավելին, որպեսզի երանի չտան Քադաֆիին»,-ասաց Արշակ Կարապետյանը՝ հավելելով, թե ցանկացած դեպքում ինքը դեմ է, որ հայի արյուն թափվի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...