Ուշագրավ իրադարձություն Սյունիքի համար. ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հատկապես ներկա ժամանակներում չափազանց կարևոր է ուշադրությունը մարզերի, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ: Ըստ այդմ, էական նշանակություն են ստանում տարաբնույթ միջոցառումների «արտահանումը» մայրաքաղաքից դեպի մարզեր՝ թե՛ տուրիզմի զարգացման, թե՛ մարզերից արտագաղթի տեմպերի կանխման առումով: Մեր տեղեկություններով, ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն՝ ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:
Նախաձեռնությունը պատկանում է GastroCamp Armenia նախագծին, որն իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ՝ ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին: Ծրագրի կազպակերպիչն է Աննա Մազմանյանը։ Այս տարի, որպես միջոցառման կենտրոն, ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային «Gastrocamp Կապան» նախագծով, որը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտասահմանից: Նախագծի առաջին այցեքարտային միջոցառումը «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսն է Երևանում: Ֆոտո-նախագծի շրջանակներում Կապանն ու կապանցին ներկայացվում են տաղանդավոր լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:
Այնուհետև նախատեսվում է Կապան քաղաքի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Նոյեմբերին «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը կբացվի նաև Կապանում: Արդեն եկող տարվա գարնանը «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով կհրավիրվի Գորիսում, կկազմակերպվի գաստրոֆիլմերի փառատոն Կապանում՝ կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով: Կապանում կանցկացվեն նաև անվճար վարպետաց դասեր գինեգործության, ռեստորանային բիզնեսի, շեֆ խոհարարի աշխատանքի, ռեստորանային բիզնեսում մարքեթինգի, PR-ի, SMM-ի և այլ թեմաներով: Նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...