Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունը
Ազգային ժողովն այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։ Այն սովորականի պես թեժ է ընթանում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 միլիարդ 38 միլիոն դրամ փող է ծախսել։ «Մի քաղաքական ուժ, որը «պադավատապետության» դեմ էր բողոքում, մեքենաների վրա՝ «պադավատների» վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացվեն»,-ասել է պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորին արձագանքել է իշխանական ուժի ներկայացուցիչը։ «Այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- նշել է Ծովինար Վարդանյանը:
«Պադավատապետություն» տերմինը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է հենց Փաշինյանը, որն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր իշխանություններին՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։ Իսկ իր պաշտոնավարման օրոք պադավատապետությունը ոչ թե նվազել, այլ նոր հորիզոններ է նվաճել։
Գործող իշխանությունների երեսպաշտությունը և սեփական խոսքից հրաժարվելու հմտությունը, իհարկե, սահմաններ չի ճանաչում։ Տարօրինակը, ընդդիմության վարքն է, որը նույն հաջողությամբ, թեպետ, սակավ քանակով, օգտվում է «պադավատապետության» տված հնարավորություններից և քննադատում։ Իշխանությունն էլ առիթը բաց չի թողնում դա շրխկացնել ընդդիմադիրների դեմքին։
Մանդատներից չեն հրաժարվում, իրենց գործն է, պադավատներից գոնե կարող էին հրաժարվել որպեսզի քննադատությունը լուրջ ընկալվեր։
Ալիսա Տեր-Հովհաննիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել