Արդարադատության նախարարը հեռացավ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վաչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, նշել, թե որոշել է ինքն էլ միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին:
«Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ», - գրել է Մինասյանը, ապա ճոխ-ճոխ ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները։
«Քաղաքացիական պայմանագրից» օրեր առաջ էին ստորագրահավաք կազմակերպել, թղթերը փոխանցել Փաշինյանին։ Խմբակցության 71 անդամներից միացել էին միայն 27-ը։ Մինասյանը ՔՊ-ի թիրախում հայտնվել էր մի քանի կադրային որոշումների համար, արժանանալով հատկապես Անդրանիկ Քոչարյանի քննադատությանը։ Վերջինս իր մտերիմներին էր ցանկանում նշանակել ՔԿԾ պետ։
Առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 27 պատգամավորի ստորագրությամբ Մինասյանը թևաթափ է լինում և հեռանում։ Դա բացասաբար է խոսում նրա մարդկային ու մասնագիտական որակների մասին։ Մյուս կողմից, Գրիգոր Մինասյանն ինքն էլ հասկանում է, որ ստորագրահավաքն ընդամենը ֆորմալ առիթ է իրենից ազատվելու համար, և նախաձեռնվել է անձամբ Փաշինյանի կողմից, հատկապես, որ ստորագրություններ հավաքողը Փաշինյանի մերձավորներից Արփի Դավոյանն է եղել։
Ըստ էության, Գրիգոր Մինասյանը հեռացավ, որպեսզի իրեն չհեռացնեն։ Հերթում հաջորդը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է։
Լալա Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել