Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի
Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:
«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել