Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում
Հանրային ռադիոյում առաջիկայում մեծ կրճատումներ են սպասվում, և օրեր առաջ տեղի ունեցած սադրանքը հենց դրան էլ միտված էր։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ռադիոլուրի» պատին «Բաքու» և «Անկարա» գրառումներով ժամացույցներ տեղադրելու՝ Հանրային ռադիոյի տնօրենի որոշումն ամենևին էլ պատահական արարք կամ «սորոսական» հանձնարարություն չի եղել։
Հանրային ռադիոյում ընդդիմադիր տրամադրությունները միշտ էլ ընդգծված են եղել, և «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին տնօրենի պաշտոնում նշանակելով իշխանությունները որոշել են խորը զտումներ իրականացնել։ Իսկ հեռացման ենթակա աշխատակիցների ցուցակներ կազմելու համար էլ նման սադրանքի են գնացել՝ պարզելու, թե ովքեր են ընդվզողները, նրանցից ազատվելու համար։
Հանրային ռադիոյում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց պայմանագրերն ավարտվում են դեկտեմբերին։ Որոշվել է նոյեմբերին փակել հաղորդումների մեծ մասը, հեռացնել աշխատակիցների առնվազն մեկ/երրորդին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմից։ Նրանք, ովքեր կանցնեն նոր տնօրենի թրի տակով, հավատարմության երդում կտան, կշարունակեն աշխատել ռադիոյում։ Իսկ հատկապես ժամացույցների տեղադրման դեմ ընդվզողներին հայտնելու են, որ դեկտեմբերից իրենց հետ աշխատանքային պայմանագրերը չեն թարմացվելու։
Էլեն Դարբինյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել