«Եվրաքվեն» ձախողման շեմին է
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով սահմանադրական փոփոխությունների պահանջով ստորագրահավաքը ձախողման շեմին է, արդեն երրորդ շաբաթն է ընթանում, բայց կազմակերպիչները համառորեն հրաժարվում են հայտնել, թե որքան մարդ է մասնակցել ստորագրահավաքին։ «Եվրաքվեի» կազմակերպիչներից Տիգրան Խզմալյանն է երեկ ֆեյսբուքում հայտնել, իբր իրենց հաջողվել է այս պահի դրությամբ հավաքել ստորագրությունների մոտ կեսը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
ԿԸՀ-ն սեպտեմբերին որոշում էր կայացրել ստորագրահավաքի համար օրեր նշանակել՝ սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ 60 օրում հարկավոր է 50 հազար ստորագրություն հավաքել՝ հարցը խորհրդարան մտցնելու համար, իսկ եթե Ազգային ժողովը մերժի, արդեն 50 օրում պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն՝ ԱԺ-ն շրջանցելով հարցը միանգամից հանրաքվեի դնելու համար։
Նույնիսկ, եթե հավատանք, որ երեք շաբաթում հաջողվել է ստորագրությունների կեսը հավաքել, մնացած չորս շաբաթում մյուս կեսը հավաքելն անտրամաբանական է։ Սովորաբար ակտիվությունն առաջին շաբաթներին է լինում։ Վկան, «Հայաքվեի» ստորագրահավաքը, երբ միայն առաջին շաբաթում հաջողվել էր 14800 ստորագրություն ստանալ։
Իշխանությունները «Եվրաքվեին» աջակցելու համար նույնիսկ աննախադեպ քայլի են գնացել, թույլատրել են շաբաթ և կիրակի օրերին էլ անցկացնել ստորագրահավքը պետական հաստատությունների վարչական տարածքներում։
Մարիամ Էլիզբարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել