Իսրայելը կփորձի առավելագույն վնաս պատճառել Իրանի տնտեսությանը. FT
Իսրայելը, որը հայտարարել է Իրանին հարվածելու պատրաստության մասին՝ ի պատասխան Իրանի զանգվածային հրթիռային գրոհի, կփորձի առավելագույն վնաս պատճառել իսլամական հանրապետության տնտեսությանը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով պաշտոնական անձանց։
Պարբերականի տվյալներով՝ սպասվում է, որ Թել Ավիվը «կպատասխանի ուղիղ հարվածով Իրանի օբյեկտներին»։ Որպես հիմնական թիրախներ դիտարկվում են նավթային ենթակառուցվածքի օբյեկտները։
«Դա չի բացառում այլ տարբերակները, բայց, անշուշտ, իսրայելական պատասխանում պետք է լինի կինետիկայի տարր»՝ հիմնական խնդիրները լուծելու նպատակով, ասել է Վաշինգտոնի Ազգային անվտանգության հրեական ինստիտուտի գիտաշխատող Յաակով Ամիդրորը, որը եղել է Նեթանյահուի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը։
Թել Ավիվը նաեւ կարող է հարվածել հրթիռային կայանքներին, որոնք մասնակցել են երեքշաբթի օրվա գրոհին։ Հենց նման «այլընտրանքային տարբերակն» են պնդում իսրայելական կողմին արեւմտյան մայրաքաղաքները։ Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, սա դիտարկվում է որպես սիմետրիկ պատասխան եւ նվազագույն չափով կարող է հանգեցնել հետագա թեժացման։ Փորձագետները նաեւ չեն բացառում, որ Իսրայելի թիրախներ կարող են դառնալ բարձրաստիճան իրանցի ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Իսրայելը որպես պատասխան կարող է հարվածել Իրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի էլիտար զորամասեր) Սիրիայում կամ Եմենում։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան ԻՀՊԿ-ը բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Իսրայելին։ Թեհրանում հայտնել են, որ հրթիռների 90 տոկոսը հաջող խոցել է նշված թիրախները։ Իսկ Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է մոտ 180 հրթիռ, եւ դրանց մեծ մասը ոչնչացվել է։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել է պատասխան հարված տալ, իսկ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եբրայերենով նախազգուշացրել է, որ Իսրայելին հասցվելիք հարվածներն էլ ավելի մասշտաբային կլինեն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել