«Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհով
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան շարժումը» մարում է օրեցօր, գնում ինքնաոչնչացման ճանապարհով։ Միգուցե, հենց դա էլ դրականն է, նոր հնարավորություն կբացվի ավելի ընդունակ և կարող ընդդիմադիր ուժերի համար։
Երեկ Գալստանյանը նոր հանրահավաք էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում։ Եթե հոկտեմբերի 2-ին մասնակցել էր 1905 մարդ, ապա երեկվա մասնակիցների թիվն ավելի պակաս էր, ըստ որոշ ԶԼՄ-ների հաշվարկների՝ մոտ 1300 մարդ։ Ընդդիմության առաջնորդն ու մյուս բանախոսները կրկին որևէ հստակ բովանդակային խոսք չեն ասել, իշխանության հասցեին արդեն հայտնի ու չարչրկված հեռոտարաբանությունն են կիրառել, վերջում էլ փորքաթիվ խմբով երթ են արել Սահմանադրական դատարան։ Կիրակի երեկոյան, երբ ՍԴ-ում ոչ ոք չի եղել։
Ընդդիմադիրները նաև կարճ ժամանակով փակել են Բաղրամյան պողոտան, ապա բացել են՝ դա ներկայացնելով որպես իրենց հաղթանակ։ Ինչպիսի հաղթանակ որ ներկայացնում էին Հանրային հեռուստատեսություն այցելելն ու ուղիղ եթերում 12 րոպեանոց ուղերձ հղելը։ Այս տեմպերով ընդդիմադիր շարժումն արդեն կարճ ժամանակ անց մարելու և փոշիանալու է, դրա առաջնորդներին էլ հանրությունը մոռացության է մատնելու։
Միգուցե, հերթական ընդդիմադիր շարժման մարումը նոր ալիքի սկիզբը դառնա, այլապես նախորդների պես նպաստելու է Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։
Նանե Հովսեփյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել