Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայ խաչակիրների ազատագրական շարժում» հասարակական շարժման ղեկավար Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանում բացվել է հայկական կերպարվեստի պատմության ցուցահանդեսը, որը կտևի կես տարի: Կազմակերպչի խոսքով, նախագծի ստեղծման համար պահանջվել է 30 տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանք՝ տարբեր ազգերի հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների խմբի կողմից: Ցուցահանդեսի հիմնական ուղերձն է՝ դիմել անցյալի մեծ օրինակներին, որոնք պետք է ոգեշնչեն հայ ժողովրդի ներկա և ապագա սերունդներին: Խոսքը վերաբերում է Հայաստանի թագավորներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ուղին:
«Հնագույն ժամանակներից մինչև 14-րդ դարում հայկական պետականության անկումը երկիրը կառավարել է 8 թագավորական դինաստիա: Տարբեր ժամանակներում հայկական կառավարիչները կրել են տարբեր տիտղոսներ՝ «Արքայից արքայից» մինչև «սատրապներ»: Ցավոք, պահպանվել են միայն նրանցից մի քանիսի դիմանկարները: Բացի այդ, չեն պահպանվել Ամենայն հայոց կաթողիկոսների դիմանկարները: Իմ պարտքն եմ համարում պահպանել ժողովրդի առաջնորդների հիշատակը, նրանց կյանքի ուղին, քաղաքական և մշակութային ժառանգությունը», - հիշեցրել է Արթուր Ասատրյանը:
Նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր խաղացած պետական գործիչների դիմանկարների վերականգնման գաղափարը առաջացել է 1990-ականներին, երբ հետխորհրդային երկրներում սկսեցին տարածվել վիճահարույց արժեքներ: Նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ աճող սերունդը կտրվի իր արմատներից և մոռանա հայոց պատմության նշանավոր գործիչների անուններն ու դեմքերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է այս նախագիծը՝ ստեղծել հայ ժողովրդի հերոսական անցյալի իսկական հուշարձան: Վերջին 30 տարվա ընթացքում կատարվել է մեծ հետազոտական աշխատանք, ուսումնասիրվել են բազմաթիվ երկրների արխիվների փաստաթղթեր՝ Վատիկանից մինչև Երևան: Այս տվյալների հիման վրա այսօր վերականգնվել են 50 թագավորի և 132 կաթողիկոսի դիմանկարները: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնց վրա պատկերված են հայոց պատմության կարևոր իրադարձությունները:
«Այս ամբողջ հավաքածուի հանգրվանը պետք է դառնա նոր թանգարանային համալիրը Էջմիածին քաղաքում: Բայց ինձ համար խորհրդանշական է, որ «Վերածնունդ» առաջին լիարժեք ցուցահանդեսը տեղի է ունենում «Տապան» թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում, որը դարերով պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը», -Փաստի հետ զրույցում նշել է Արթուր Ասատրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...