«Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում
Ինչպես բոլորս գիտենք գույքահարկի հաշվարկման սկզբունքը հիմնված է ձիաուժերի վրա, Էլեկտրամոբիլների որոշ տեսակներ կան, որոնք ունեն շատ բարձր ձիաուժեր և մեր քաղաքացիները հաճախ բողոքում են նրանից, որ անհարկի բարձր գույքահարկ են վճարում Էլեկտրամոբիլների հետ կապված: Այս մասին Կառավարության նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հիմա Ֆինանսների նախարարությունն իրականացնում է մի ուսումնասիրություն այս նոր իրողության պայմաններում ավելի արդար հաշվարկման մեխանզիմներ դնելու գույքահարկի սահմանման մեջ:
Կարծում եմ մինչև տարվա վերջ կամփոփենք այս ուսումնասիրությունը և հանդես կգանք նոր առաջարկով, որը ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ կկիրառվի այս նոր իրողությունների պայմաններում»,- ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն էլ կատակեց. «Հիմա էլետրոնային շարժիչով ավտոմեքենաների շարժիչներն էլ է ձիաուժով հաշվարկվում, ներքին լարման շարժիչն էլ է ձիաուժով հաշվարկվում, ձին ձի է էլի»:
Նախարարն արձագանքեց. «Էլեկտրական շարժիչով մեքենաները կարող են ունենալ 400-500 ձիաուժ, բայց գնային սեգմենտով ավելի ցածր են, քան օրինակ վառելիքով աշխատող մեքենաները»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան