Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելի հարվածն Իրանին կլինի «մահացու, ճշգրիտ և շատ անսպասելի», հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Ելույթ ունենալով Իսրայելի պաշտպանության բանակի 9900 հետախուզական ստորաբաժանումում՝ Գալանտը նշել է, որ Իրանը «չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես»: Այս մասին գրում է Times of Israel-ը:
Գալատն ընդգծել է, որ հոկտեմբերի մեկի գիշերն Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ 181 բալիստիկ հրթիռների արձակումը «ագրեսիվ էր, բայց ձախողված էր, քանի որ դրանք ճշգրիտ չեն խոցել թիրախները»:
Գալլանտը շեշտել է, որ հարձակման ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը չի տուժել: Նրա պնդմամբ՝ իսրայելական ավիաբազաների բոլոր թռիչքուղիները գործում են, ոչ մի ինքնաթիռ չի վնասվել, ոչ էլ տուժել են զինվորներ կամ քաղաքացիական անձինք:
Գալանտի խոսքով՝ իսրայելական անվտանգության ողջ համակարգը՝ ցամաքում գտնվող զինվորից մինչև վարչապետ, սինխորնավորված է Իրանի դեմ հարվածի շուրջ:
Միևնույն ժամանակ Իրանը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ՝ ապացուցելով, որ իր հարվածից իսրայելական ավիաբազաները վնասներ են կրել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել