Փաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու
Իշխանական մի քանի պատգամավորների ինքնաբացարկից, ՔՊ նիստում Արփի Դավոյանի նվաստացումից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին նախարարի տենդագին փնտրտուքների մեջ է։ Թեկնածուների բացակայության պայմաններում ՔՊ-ում այլ մարդիկ էլ նախարար դառնալու բուռն ախորժակ են ցուցաբերում։ Մասնավորապես, նախարար դառնալու ցանկություն ունի Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս իշխանական որոշ շրջանակների մոտ հայտարարել է, թե իրավաբանի որակավորում ունի։ Բաղդասարյանը 2005 թվականին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2017 թվականին ստացել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետի որակավորում։
ՔՊ-ում դեմ են Նազելի Բաղդասարյանի թեկնածությանը, կարծում են՝ «կոոպերատիվ» բուհ ավարտածը չի կարողանա նախարարություն կառավարել, առավել ևս, որ «բարեհաջող» ձախողել է մի մարզի կառավարումը։
Նախարար դառնալու ցանկություն ունի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որի առնչությունն իրավաբանությանը եղել է ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտելն ու երկար տարիներ ոստիկան աշխատելը։ Խաչատրյանի համար լոբբինգ անում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Այդուհանդերձ, ՔՊ-ում վստահ են, որ Փաշինյանը մերժելու է երկուսի թեկնածությունը, վերջին պահին սեփական թեկնածուին առաջարկի։ Ըստ ամենայնի, նախարարի պաշտոնում կնշանակեն փաստաբան Տիգրան Եգորյանին․ վերջինս սերտ կապեր ունի թե՛ ՔՊ-ի, թե՛ արևմտամետների հետ, նաև վայելում է արևմտյան կառույցների ու դեսպանատների հովանավորությունը։ Միակ «խոչընդոտը» Եգորյանի ՔՊ-ական չլինելու փաստն է, բայց դա էլ կարելի է «ուղղել»։
Ժաննա Իսպիրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել