Ըստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)
Wildberries օնլայն վաճառքի ցանցի հիմնադիր Տատյանա Քիմը կրկին խոսել է նախկին ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ ունեցած կոնֆլիկտի մասին՝ նրա հասցեին նոր մեղադրանքներ առաջադրելով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Տատյանա Քիմը Telegram-ի իր ալիքում տեղադրել է տեսանյութ, որտեղ մեղադրել է Վլադիսլավ Բակալչուկին և նրա թիմին բիզնեսն ապակայունացնելու մեջ՝ լարվածություն ստեղծելով ընկերության գործընկերների և հաճախորդների միջև: Բացի այդ, ըստ նրա, ձեռնարկատիրոջ նախկին ամուսինը ներքաշված է ընկերությունից 37 միլիարդ ռուբլի գողանալու մեջ:
Քիմը նշել է․ «Թվում է, որ Վլադիսլավ Բակալչուկը պարզապես համարժեք չի ընկալում իրավիճակը և գործում է տարօրինակ կերպով՝ օգտագործելով մեթոդներ, ինչպիսիք են՝ «աշխատակիցների սպառնալիքները, հաքերային հարձակումների կազմակերպումը, կառուցվող պահեստների վրա հարձակումները, բողոքների ու մեղադրանքների անվերջ հոսքը»։
Քիմի խոսքով՝ անցյալ տարի Բակալչուկի գործողություններն էին, որոնք հանգեցրին գործադուլների, և նրա թիմը վտանգի տակ դրեց բիզնեսը։ Շինարարական նախագծերը սառեցվեցին, և ընկերությունը կորցրեց 37 միլիարդ ռուբլի, որոնք իրականում գողացան նրանից։ Ձեռնարկատերը ևս մեկ անգամ կրկնեց, որ իրեն փրկել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենսդրության շրջանակներում, «ոչ թե 90-ականների ոճով ցույցեր կազմակերպելով։
Հոկտեմբերի սկզբին Տատյանա Քիմը հայտարարեց Wildberries and Russ միավորված ընկերության վերակառուցման ավարտի մասին։ Ձեռնարկատիրոջ խոսքով, ընկերությունն այժմ պատրաստվում է առաջիկա սեզոնին։ Միավորված ընկերությունն իրականացնում է մի շարք նոր ծրագրեր։ Ինչպես հիշեցրել է Քիմը, նա 20 տարի ղեկավարում է Wildberries-ը։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ 2023 թվականի նոյեմբերին նա հատկացրել է ընկերության կառուցվածքի հիմնական վերակառուցման անհրաժեշտությունը․ «Wildberries-ը պետք է պահպանի ճկունությունը՝ միաժամանակ դառնալով ավելի կառուցվածքային և պարզ»։
Սրան զուգահեռ Տատյանայի նախկին ամուսինը չի համաձայնում այդ մեղադրանքի հետ։ Ավելին՝ Վլադիսլավ Բակալչուկը հարցում է տեղադրել Telegram-ի իր ալիքում։ Գործարարը հարցրել է իր բաժանորդներին.
«Տատյանայի հայտարարությանը համաձա՞յն եք, քանի՞ միլիարդ եմ ես «գողացել» ինքս ինձնից»։
Մանրամասները՝ տեսանյութում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...