Կամչատկայի ափերի մոտ փրկել են տղամարդուն, որը 67 օր անսարք նավակով դեգերել է Օխոտի ծովում
Կամչատկայի ափերից 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդը, որը 67 օր անսարք նավակով դեգերել է բաց ծովում: Նրա հետ եղած մյուս 2 ուղևորները մահացել են, հայտնում է gazeta.ru-ն:
Օգոստոսի 9-ին եղբայրները՝ 46-ամյա Միխայիլ Պիչուգինը և 49-ամյա Սերգեյ Պիչուգինը, ինչպես նաև վերջինիս 15-ամյա որդին դուրս են եկել ծովային ուղևորության: Նրանք մտադիր էին անցնել 150 կմ և Խաբարովսկի երկրամասից հասնել Սախալին, սակայն նավակի շարժիչը փչացել է, իսկ փոթորիկը նրանց տարել է բաց ծով։ Նրանց հետ կապը կորել է, գտնվելու վայրը մնացել է անհայտ: Երեք օր անց նրանք դեռ չեն հասել նշանակված վայր:
Ճանապարհորդներն ունեին տաք հագուստ, փրկարար բաճկոններ, ինչպես նաև սննդի փոքր պաշար և 20 լիտր խմելու ջուր։
Ավելի քան 2 ամսվա ընթացքում դեգերելու հետևանքով Սերգեյ Պիչուգինը և նրա տղան մահացել են, սակայն Միխայիլ նրանց մարմինները ջուրը չի գցել և պահել է նավակում:
Այս ընթացքում տղամարդը նիհարել է 50 կգ: Նա այժմ հոսպիտալացվել է:![]()




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել