ԱՄՆ նյարդային արձագանքը
Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի ստորագրմանը։ Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի։ «Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը:
ԱՄՆ-ը ամիսներ շարունակ տարբեր փորձեր է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, իսկ այժմ պետդեպի խոսնակի նյարդային արձագանքն ուղղված է հենց հայկական կողմին։ Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը:
Նման երկկողմ շփումները դուրս են արևմտյան հարթակի վերահսկողությունից, ինչն էլ առաջացրել է Արևմուտքի վրդովմունքը։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն երկար են աշխատել ռուսական միջնորդությունը փոշիացնելու, բանակցային պրոցեսն իրենց ձռքում պահելու համար, իսկ հիմա Փաշինյանն ինքն է նախադրյալներ ստեղծում Արևմուտքին գործընթացից հեռու պահելու համար։ Սա, նշենք, ևս մեկ վտանգ է։ Մինչ Ադրբեջանը միջազգային ասպարեզում առաջ է մղում իր նարատիվները, հիմքեր ստեղծում նոր էսկալացիայի, պաշտոնական Երևանը վանում է բոլոր պոտենցիալ դաշնակիցներին։ Հետևանքը կարող է Արևմուտքի սառն արձագանքը լինի ադրբեջանական ագրեսիային։
Նանե Գասպարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել