Լիբանանում 1 օրում Իսրայելի հարվածներից զոհվել է 45 մարդ. «Հեզբոլլահ»-ը կրկին հրթիռակոծել է Իսրայելի տարածքը
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 45 և վիրավորվել 179 մարդ, հայտնում է Аl Jazeera-ն։
Ընդհանուր առմամբ, Լիբանանում զոհվածների թիվը հասել է 2,412-ի, վիրավորներինը՝ 11,267-ի. այս ամենը տեղի է ունենում լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման և Իսրայելի միջև շարունակվող մարտերի հետևանքով:
Մինչդեռ Times of Israel-ը հայտնում է, որ Լիբանանի տարածքից 15 հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Հրթիռներից մի քանիսը որսացել են ՀՕՊ համակարգերը, մի քանիսն ընկել են Իսրայելի տարածքում։ Հրթիռակոծության հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նախօրեին Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել