Կանադայում ադամանդի ամենամեծ հանքերից մեկը սկսել է արտադրել 4,2 մլն կՎտ մաքուր էներգիա
Կանադայում ադամանդի հանքը սկսել է մաքուր էներգիա արտադրել, հաշվի առնելով այն, որ հանքարդյունաբերությունը մեծացնում է ածխածնի արտանետումները ամբողջ աշխարհում: Դրա շնորհիվ նաև կրճատվում են ածխածնի արտանետումները, ինչի արդյունքում հանքարդյունաբերությունը կարողանում է անցնել մաքուր էներգիայի, գրում է Interesting Engineering-ը, գրում է unian.net-ը։ Ներկայումս Rio Tinto հանքարդյունաբերական ընկերությունը օգտագործում է արևային էլեկտրակայան իր «Դայավիկ» ադամանդի հանքում մաքուր էներգիա արտադրելու համար: Հրատարակությունը նշել է, որ այդ նախագիծը Կանադայի ամենամեծ ինքնավար արևային էլեկտրակայանն է։ Հաստատությունը կնվազեցնի «Դայավիկ»-ի դիզելային վառելիքի սպառումը տարեկան մեկ միլիոն լիտրով, իսկ կայանը կկարողանա տարեկան արտադրել 4,2 միլիոն կվտ/ժ արևային էներգիա։
Բացի այդ, հանքը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները 2900 տոննա CO2-ով, ինչը համարժեք է ամեն տարի 630 ավտոմեքենա ճանապարհից հեռացնելուն:
«Այդ քայլը կատարվել է «Դայավիկ»-ի հանքավայրի շահագործման ավարտից առաջ, ադամանդի արդյունահանումը պետք է ավարտվի 2026 թվականի վերջին, ապա պետք է լինի հանքավայրի փակումը, որը կպահանջի մոտ երեք տարի: Արևային էլեկտրակայանը կապահովի հանքի փակման աշխատանքների էլեկտրաէներգիայի պահանջի մինչև 25%-ը էներգիա ստանալով արևի լույսից, ինչպես նաև ձյունից արտացոլված լույսից»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Հանքավայրի գլխավոր գործառնական տնօրեն Մեթյու Բրինն էլ ասել է, որ Կանադայի հյուսիսում ցանցից դուրս գտնվող ամենամեծ արևային էլեկտրակայանը ընկերության վերջին հանձնառությունն է ուղղված պաշտպանելու այն շրջակա միջավայրը, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են, և դա կբարելավի «Դայավիկ»-ի գործունեության էներգաարդյունավետությունը: «Մենք հպարտ ենք, որ գլխավորում ենք վերականգնվող էներգիայի խոշոր նախագծերը Կանադայի հյուսիսում», - հայտարարել է նա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան