ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի գնդակոծությունների մասին. կան վիրավորներ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 20-ին երկրի տարբեր տարածաշրջաններում խոցել է ուկրաինական 114 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱԹՍ-ները ոչնչացվել են Կուրսկի, Լիպեցկի, Օռլովի, Նիժեգորոդի, Բելգորոդի, Բրյանսկի և Մոսկվայի մարզերում։
Իսկ լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Ռուսաստանի երկնքում, ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, խոցվել է 18 ուկրաինական ԱԹՍ՝ Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի և Օռլովի մարզերում։
Իր հերթին Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտից մինչև հոկտեմբերի 21-ի առավոտ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից մարզի տարբեր շրջաններում վիրավորվել է 3 մարդ։ Վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ։
Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոգի վրա, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, նաև վնասվել են 5 բարձրահարկ շենք, հյուրանոց, մշակույթի օբյեկտ, բանկ, խանութ և մեքենաներ։
Իսկ Կիևի իշխանությունները հայտարարել են, որ ԱԹՍ-ներով հարձակումը հետ մղելուց հետո անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են քաղաքում։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։
Ըստ Ուկրաինայի ոստիկանության՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան Խարկովի մարզում ռուսական ռմբակոծությունից 12 մարդ է վիրավորվել։ Վնասվել է 12 մասնավոր տուն, որոնցից երկուսն ամբողջությամբ ավերվել է։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել