ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի բնակչուհին 1,2 միլիոն ռուբլիի վնաս է պատճառել Wildberries առցանց առևտրի հարթակին՝ օգտվելով ծրագրային անսարքությունից: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտնում է Կրասնոյարսկի մարզի դատախազությունը։
«2023 թվականի գարնանը 23-ամյա կինը գրանցել է հաշիվ Wildberries առցանց խանութում, ընտրել է վճարման եղանակ և հայտնաբերել համակարգում արտառոց անսարքություն։ Այն ամենը, ինչ նա ավելացնում էր «զամբյուղում», անմիջապես ստանում էր «վճարված» կարգավիճակ: Այս տարբերակով նա ձեռք է բերել հագուստ և կոշիկ, ճամպրուկներ, սմարթֆոններ, խաղային կցորդներ, բարձրախոսներ և նույնիսկ ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ նա գնել է մոտ 100 ապրանք՝ 1,2 միլիոն ռուբլի արժողությամբ: Երբ առցանց խանութը հայտնաբերել է տեխնիկական անսարքությունը, արգելափակել է օգտատիրոջ հաշիվը», - հայտնել են դատախազությունից:
Գերատեսչության տվյալներով՝ կինը Wildberries-ի աջակցության ծառայությանը չի հայտնել ծրագրի անսարքության մասին։
Վերցնելով ապրանքները և համոզվելով, որ նրանից վճարում չեն պահանջում,քարտից գումարը դուրս չի գալիս, նա ամեն օր նոր գնումներ է կատարել, իսկ հետո փաստացի գողացված իրերը վերավաճառել է այլ հարթակներում, իսկ ստացված եկամտով մարել պարտքերը։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կնոջը սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել