ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում իշխանությունն առաջիկա օրերին անցնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ահաբեկումներով և զորբայությամբ խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից։ Անցած տարվա դեկտեմբերին կոալիցիոն հուշագրի խզումն ազդակ էր, որ ՔՊ-ն այլ նպատակներ ունի Գյումրիում, իսկ «Բալասանյան» դաշինքի ու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնավարումը երկար չի տևելու։
Օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում էր կայացվել: Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Մեղադրյալների թվում է նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը: Վերջինիս ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա խոշոր գրավի դիմաց տնային կալանք նշանակել։ Վարույթով 5 մեղադրյալ կա. Բալասանյաններից բացի մեղադրյալներ են Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետերն ու ևս մեկ անձ։ Ինքը՝ Սամվել Բալասանյանը երկրում չէ, բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ՔՊ-ն մինչև վերջ խորացրել է ճնշումները։
Մեր տեղեկություններով, Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար են նշանակելու Աննա Հակոբյանի բարեկամին, որից հետո ՔՊ-ն գնալու է արտահերթ ընտրությունների։ Ընդ որում, Գյումրիում փորձելու են համապետական ընտրությունների փորձ իրականացնել, որը հաջողելուց հետո անցնեն խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելուն։
Դիանա Ղարայան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել