Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Տնտեսություն

Ամերիաբանկը Տուն էքսպոյում է՝ ուշագրավ ու հետաքրքիր առաջարկներով

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին, որի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից տունը Երևանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է թե Սփյուռքի ներկայացուցիչ։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկների և ցանկության դեպքում տեղում ձեռք բերելու անշարժ գույք։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկի MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան: Էքսպոյի այցելուները ունեն նաև հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12.5% (13%-ի փոխարեն)։

Ամերիաբանկի երկարաժամկետ  բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը նշեց, որ մասնակցելով Տուն էքսպոյին՝ իրենք ներկայացնում են MyHome էկոհամակարգը, հիփոթեքային վարկերի տեսակները, որոնք տալիս են հնարավորություն անշարժ գույք ձեռք բերել Երևանում, մարզերում, արտերկրում։ Ամերիաբանկին կարող են դիմել ինչպես ՀՀ ռեզիդենտները, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցները։ 

«Մենք ներկայացնելու ենք նաև պետական աջակցության այն ծրագրերը, որոնց միացել է Ամերիաբանկը և որոնք լրացուցիչ վարկային արտոնություններ են տալիս հաճախորդներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք։ Ամերիաբանկը ՀՀ հիփոթեքային շուկայում ունի 22 տոկոս մասնաբաժին, և տարիներ շարունակ շուկայի առաջատարն է։ Մեր հաճախորդների վստահությունը և հետաքրքրվածությունը ավելացել է, ինչի արդյունքում մեր հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 միլիարդ դրամի աճ՝ հատելով 285 միլիարդի շեմը»,- ասաց Գևորգյանը։ 

Բացի այդ, Ամերիաբանկն առաջինն է շուկայում էկոհամակարգային իր լուծումներով։ MyHome-ում ներկայացված են շուկայի հետաքրքիր և բազմաթիվ առաջարկներ։ Առաջնային շուկայի վարկավորման ամբողջ գործընթացը (բնակարանի ընտրություն, վարկային դիմում, վարկի հաստատում և այլն), հաճախորդներն ունեն հնարավորություն իրականացնելու րոպեների ընթացում և օնլայն տարբերակով։ Այս ուղով վարկավորման մասնաբաժինն Ամերիաբանկի այս տարվա հիփոթեքային վարկերի պորտֆելում արդեն 50 տոկոս է։ Ինչ վերաբերում է երկրորդային շուկային, ապա այստեղ ներառված են հազարից ավելի բնակարաններ։ 

«Դառնալով Ամերիաբանկի հաճախորդ, այդ թվում ստանալով վարկ My Home հարթակից, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու մեծ վիճակահանությանը, որի խոշոր մրցանակը բնակարան է Երևանում։ Էքսպոյի մասնակից մեր հաճախորդների և այցելուների համար նույնպես ունենք արտոնություններ։ Նրանք, ովքեր հետաքրքրված են հիփոթեքային և ներդրումային վարկերով, հրավիրում ենք բոլորին մեր տաղավար՝ մանրամասն ներկայացնելու մեր արտոնությունները։ Արդեն ունենք հաստատված վարկեր, ինչն ուրախալի փաստ է»,- նշեց Գևորգյանը։       

Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանը նշեց, որ Տուն էքսպոն տարվա կարևորագույն միջոցառումն է և մեկ հարթակում է միավորել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին, վաճառողներին, բանկերին, կառուցապատողներին և բրոկերներին։ 

«Մենք մշտապես կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների լավագույնս բացահայտումը և այսօր նույնպես ունենք հնարավորություն՝ լսել նրանց առաջարկները, ինչը մեզ կօգնի բարելավել մեր պրոդուկտային պայմանները հետագայում։ Մեր կառուցապատողների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ։ Այսօր համատեղ մշակել ենք հատուկ առաջարկներ, ինչը հնարավորություն կտա Տուն Էքսպոյի մասնակիցներին ձեռք բերել իրենց երազանքների գույքն ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի ցածր գնային պայմաններով»,- ասաց Աղայանը։   

Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը հայտնեց, որ MyHome պրոդուկտի ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ են ունեցել անշարժ գույքի ձեռքբերման գործարքները դարձել ավելի ճկուն և հարմարավետ հաճախորդների համար։ Մեկտեղելով շուկայի գրեթե բոլոր կարևորագույն խաղացողներին՝ Ամերիաբանկն առաջարկում է բավականին ճկուն գործընթաց գնման, վաճառքի, ինչպես նաև անշարժ գույք փնտրելու և հիփոթեքային վարկեր ձևակերպելու ու ստանալու համար։ 

«Հաճախորդները MyHome.am հարթակի օգնությամբ կարողանում են գտնել իրենց նախընտրած տունը և տեղում դիմել հիփոթեքային վարկի համար ու հաշված րոպեների ընթացքում ստանալ հաստատումը։ Դրանից հետո ամբողջ գործընթացը նորից տեղի է ունենում առցանց, բանկ հաճախելու անհրաժեշտություն չկա։ Միայն պետք է այցելել նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար»,- ասաց Գրիգորյանը։ 

Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանն էլ ասաց, որ ներդրումային վարկերի գծով ունեն նոր առաջարկ իրենց գործող և ապագա հաճախորդների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումային նպատակով տուն ձեռք բերել արտերկրում։

«Տվյալ վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով, տարբեր արժույթներով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Տուն էքսպոյի շրջանակում ունենք բացառիկ արտոնություններ տվյալ վարկատեսակի մասով, ինչի համար բոլորին հրավիրում ենք մեր տաղավար՝ բաց չթողնելու այս մեծ հնարավորությունը ներդրումային գույքի սեփականատեր դառնալու համար»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնելու են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։ 

Մանվել Մարգարյան