Փաշինյանի թեկնածուն Արփինե Սարգսյանն է
«Քաղաքացիական պայմանագիրը» նախօրեին երկրորդ փորձից չկարողացավ արդարադատության նախարար ընտրել։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ինքնաբացարկ հայտարարեցին, իսկ պատգամավոր Արմեն Խաչատրյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները մերժեցին ՔՊ վարչության անդամները։
Այժմ արդեն ՔՊ-ն նախարարի թեկնածու փնտրում է կուսակցությունից դուրս։ Երեկ մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ որպես արդարադատության նախարարի թեկնածու դիտարկում են ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանի թեկնածությունը։ ՔՊ-ում ավելի հակված են Արփինե Սարգսյանի թեկնածությանը, վերջինս վայելում է Փաշինյանի անվերապահ վստահությունը, նաև կարողացել է լավ հարաբերություններ հաստատել միջազգային կառույցների հետ՝ ոստիկանական բարեփոխումներ անցկացնելու համար։
Լիանա Ղալթաղչյանը 2018 թ. իշխանափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնը։ Չի բացառվում, որ նրան էլ ՆԳ փոխնախարար նշանակեն Արփինե Սարգսյանի փոխարեն։
ՔՊ-ն նախարարի հարցով վարչության նիստ անելու է հաջորդ շաբաթ։
Էլլա Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել