Պետական բյուջեն բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան
Սկսում ենք ՀՀ-ի 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները և ուզում եմ այդ քննարկումները սկսել պետական բյուջեի ընկալման մի դիտանկունից, որը հատվածական քննարկել ենք, բայց համակարգված քննարկելու առիթ երբեք չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ ու այդ դիտանկյունց մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև Հայաստանի Հանարպետության պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- ասաց նա:
Փաշինյանը մեկնաբանեց պետական բյուջե հասկացությունը:
«Եվ ուրեմն ինչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են համայնքներն ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ: Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում, նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտները, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկների փաթեթեներ չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան:
Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է հայեցակարգային տրամաբանությամբ ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների ու բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում»,- ասաց Փաշինյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան