Փաստորեն «Իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» մինչ այժմ ծաղկում է կոռուպցիան, յուրացվում են պետական իշխանության բոլոր թևերը․ Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱԺ-ում 2025թ․ պետբյուջեի նախագծի քննարկմանը Փաշինյանը անցած 6,5 տարիների իր կառավարման հետևանքով պատուհասած աղետի նոր արդարացում ներկայացրեց․ «խարխափումը իրական և պատմական Հայաստանների միջև»։
Փաստորեն 6,5 տարի շարունակ նա խարխափում էր և ոչ մի կերպ չէր հաջողեցնում լսել ո՛չ փորձագետների, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ առանձին շրջանակների կոչերը, հորդորներն ու զգուշացումները։ Եվ այդ ամենը մեր վրա արժեցավ հազարավոր մարդկանց կյանքեր, 12․000 քառակուսի կմ տարածքով հայրենիքի կորուստ, 150․000 մարդու բռնագաղթ։
Փաստորեն «իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» է, որ ունենք տապալված տեղական ինքնակառավարում, երբ համայնքները ղեկավարում են մարդիկ և ուժեր, որոնք ժողովրդի քվեով չեն ընտրվել (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Բերդ․․․․ այսօր Գյումրին է հայտնվում նույն իրավիճակում)։
Փաստորեն «Իրական և պատմական Հայաստանների միջև խարխափելու պատճառով» մինչ այժմ ծաղկում է կոռուպցիան, յուրացվում են պետական իշխանության բոլոր թևերը, պատասխանատու պաշտոնների նշանակվում են ոչ կոմպետենտ մարդիկ, հարատուների սուղ միջոցները ծախսվում են ճոխությունների վրա, սպառողական ապրանքների գները աճում են, իսկ ուսուցիչների, սպաների, պետծառայողների աշխատավարձերը, կենսաթոշակները տեղում դոփում են․․․
Ու հիմա մեր բարի ու ներողամիտ ժողովրդի մեջ կսկսեն ակտիվորեն շրջանառել այն թեզը, որ մինչև հիմա վատ ենք ապրել, քանի որ «խարխափել ենք իրական ու պատմական Հայաստանների միջև»․․․




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել