Առաջատարների նոր «տեղաշարժերը». ի՞նչ է կատարվում խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թ. հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա առաջին հորիզոնականի պարագայում որևէ անակնկալ չկա. այստեղ «մշտական» ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշն, ի դեպ, մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը:
Ավելին, ԶՊՄԿ-ն ինն ամսում արդեն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։ Հավելենք, որ ԶՊՄԿ-ն երեք եռամսյակի կտրվածքով մոտ 34 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել, քան երկրորդ հորիզոնականում գտնվող ընկերությունը: Իսկ երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթրն» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով: Այս կազմակերպությունը 2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով ևս երկրորդն էր: Փոխարենը 2023 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 2 հորիզոնականով, իսկ այս տարվա հունվար-հունիսի համեմատ 1 հորիզոնականով «հետ է ընկել» «Գազպրոմ Արմենիան», որն այս տարվա ինն ամիսների ցուցանիշներով 4-րդն է: 3-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է, իսկ հինգերորդ տեղում՝ «Փրիթի-Ուեյը» («Վեստա»):
Ուշագրավ է, որ լավագույն հնգյակում երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Քանի որ անդրադարձանք «Գազպրոմ Արմենիային», նաև նշենք այլ «կոմունալ» ծառայություններին: Ի մասնավորի, Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 4 հորիզոնականով և վճարած հարկերով 18-րդ տեղում է: «Վեոլիա ջուրը» թե՛ նախորդ տարվա ինն ամիսներին, թե՛ այս տարվա առաջին կիսամյակում, թե հիմա գրեթե նույն դիրքերում է (+-1)՝ 33-35-րդ հորիզոնականներ: Հավելենք, որ լավագույն հիսնյակում են հայաստանյան բանկերի մեծ մասը: Սակայն բանկերին, արտադրողներին և այլ ոլորտների կանդրադառնանք առանձին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...