«Բալասանյան» դաշինքի քայլը սրել է իրավիճակը Գյումրիում
Իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ Երեկ առավոտյան Սամսոնյանը նաև քաղաքապետի պաշտոնից հեռանալու դիմում է գրել։ Դաշինքը հրաժարվում է մանդատներից նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործի հարուցումից հետո։
Հրաժարականների մասին վաղուց էին խոսում, ՔՊ-ն էլ միշտ երազել է խլել իշխանությունը Գյումրիում։ Բայց այժմ «Քաղպայմանագիրն» ինքն է խնդիրների առջև կանգնելու։ Գյումրիում ավագանին կարող է շարունակել աշխատանքը 19 հոգով, քանի որ քվորում ապահովելու համար 17 ձայն է անհրաժեշտ։ ՔՊ-ն Գյումրիի ավագանիում ունի 11 անդամ, մյուսներն արմատական ընդդիմադիրներ են։ Չի բացառվում, որ հրաժարվեն ներկայանալ նիստի, և ՔՊ-ն ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների։ Թեև իշխանությունը նախընտրում էր համայնքապետի պաշտոնակատար նշանակել, ընտրություններն էլ ավելի ուշ անցկացնել։
Մեկ այլ գլխացավանք էլ ՔՊ-ի համար քաղաքապետի նրանց թեկնածուն է՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Վերջինս ամենևին էլ լավ համբավ չունի Գյումրիում, վստահ են՝ խայտառակ պարտություն է կրելու։
Սուսաննա Վաղարշյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել