Հովիկ Աղազարյանին փուռը կտան
Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)»,- նշված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», - ասել էր Քյարամյանը։
Այդ վեճից հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ ՔՊ-ն հասնելու է Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությանը, բայց, փաստացի, Փաշինյանը նախընտրել է պահել Քյարամյանին, փոխարենը փուռն են տալու Հովիկ Աղազարյանին, ով, ի դեպ, Քննչական կոմիտեի պետի դեմ արշավն իրականացնում էր ոչ անձնական նախաձեռնությամբ, այլ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հրահանգով։
Մեր տեղեկություններով, այժմ Աղազարյանը հուսահատ փորձում է հանդիպել Փաշինյանի հետ, նրան համոզել, թե մեղք չունի կատարվածում, իրեն ապակողմնորոշել են։ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է ընդունել Աղազարյանին, օրերս էլ ԱԺ-ում կայացած ընդլայնված կազմով հանդիպմանն ընդհանրապես արգելել է նրան խոսել։
Նելլի Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել